211652_close_icon
views-count1688 դիտում article-date 16:22 19-12-2022

ԱԻՆ ՓԾ օպերատորը պարափաուերլիֆթինգի աշխարհի չեմպիոն

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատոր, բազմափորձ ծանրամարտիկ, սպորտի վարպետ Գրետա Վարդանյանը հռչակվել է պարափաուերլիֆթինգի աշխարհի չեմպիոն: Հայտնում է ԱԻՆ-ը։

Պարափաուերլիֆթինգի աշխարհի գավաթի խաղարկությունը դեկտեմբերի 15-18-ն անցկացվել է Արաբական միացյալ էմիրությունների Դուբայ քաղաքում: Ընդհանուր առմամբ մասնակցել է 243 մարզիկ 40 երկրից: 

Հայաստանը ներկայացնող Գրետա Վարդանյանը հանդես է եկել մինչև 55 կգ քաշային կարգում: Նա հաջողությամբ կատարել է 3 մոտեցումները` 85, 90, 93 կգ արդյունքներով և նվաճել է չեմպիոնի տիտղոսը։ Իսկ բարձրացրած ծանրության գումարային հաշվարկի համար մարզիկին շնորհվել է երկրորդ ոսկե մեդալը:

Գրետա Վարդանյանը Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց ծանրամարտի ֆեդերացիայի հիմնադիրն է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր