Տնավարի հանդիպումներ. Փաշինյանը արարողակարգային խախտումնե՞ր է անում. Oragir.news
Oragir.News-ը գրում է. «Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել արտախորհրդարանական ուժերի հետ։ Հետաքրքիրն այն է, որ արտախորհրդարանական ուժերի ղեկավարների առջև դրված էր անուն ազգանունը, իսկ Փաշինյանինը՝ ոչ։
Պարզելու համար, թե արդյո՞ք այն արարողակարգային խախտում չէ և արդյո՞ք Փաշինյանը իրեն վեր չի դասել դրանով մնացածից՝ Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցել է էթիկայի մասնագետ Մարգարիտա Խաչատրյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Ըստ իս, խախտում չկա, քանի որ հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ուներ տան տիրոջ կարգավիճակ, ինչպես օրինակ տանտերը հյուրեր է ունենում, բոլոր հյուրերը տանտիրոջը ճանաչում են, բայց հյուրերը միմիանց ոչ, որի պատճառով էլ յուրաքանչյուրի դիմաց դրված է եղել անվանական քարտեր»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում