211652_close_icon
views-count2071 դիտում article-date 23:27 25-12-2022

Աշխարհ, կանգնի՛ր Արցախի կողքին, բացի՛ր կյանքի ճանապարհը․ Արթուր Ալեքսանյան

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի հնգակի եւ Եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը սոցիալական ցանցերում արած հրապարակումով անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստան - Արցախ միակ ճանապարհի արգելափակման խնդրին։

Օլիմպիական չեմպիոնն Ինստագրամում դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից լուսանկար է տեղադրել:

«Աշխարհ, կանգնիր Արցախի կողքին, բացիր կյանքի ճանապարհը»,- հրապարակմանը կից գրել է օլիմպիական չեմպիոնը:

Նմանատիպ նյութեր