Բաքուն ԼՂ ժողովրդին իրավունքներ և անվտանգության երաշխիքներ էր խոստանում, մինչդեռ նրանց պաշարման մեջ է պահում. Մարուքյան
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ:
«Օր 16-րդ. Լեռնային Ղարաբաղից Հայաստան տանող ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, մնում է Ադրբեջանի կողմից շրջափակված: Մատակարարման միակ երթուղին 120 հազար մարդու համար, որից 30 հազարը երեխաներ են։ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին իրավունքներ և անվտանգության երաշխիքներ էր խոստանում, մինչդեռ շրջափակել է նրանց և պաշարման մեջ է պահում։ Տարօրինակ չէ՞»,- գրել է Մարուքյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Day 16, the road from Nagorno Karabakh to Armenia, the Lachin Corridor, remains blocked by Azerbaijan. The only supply route for 120k people of which 30k children. AZ promised rights and security guarantees to NK people, then blocked them and keps under siege. Isn't it weird? pic.twitter.com/HiY8SEYAME
— Edmon Marukyan (@edmarukyan) December 27, 2022