211652_close_icon
views-count1340 դիտում article-date 12:33 28-12-2022

Վահան Քերոբյանին ներկայացրել են «Երևանի գարեջուր» ընկերության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը մասնակցել են «Երևանի գարեջուր» ընկերության 70-ամյակին նվիրված միջոցառմանը։

«Հայաստանում շատ չեն այն ընկերությունները, որոնք ունեն 70-ամյա պատմություն և այդ ժամանակահատվածում իրենց նվիրվածությամբ և սկզբունքայնությամբ կարողացել են պահպանել ու զարգացնել իրենց բրենդը, և այսօր «Կիլիկիա»-ն մեր երկրի ամենաճանաչված ու վստահելի բրենդերից մեկն է», - նշել է Վահան Քերոբյանը:

Միջոցառման ընթացքում գարեջրագործության ոլորտի զարգացման գործում ունեցած ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար ընկերության մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են Էկոնոմիկայի նախարարության հուշամեդալով և շնորհակալագրերով։

Միջոցառմանը նախորդել է նախարարի շրջայցը արտադրամասերում, որի ընթացքում ներկայացվել են ընկերության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր