Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումով կարողանում ենք որոշակի պաշտպանություն ստեղծել. ԱԽ քարտուղար
Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումով մենք կարողանում ենք որոշակի պաշտպանություն ստեղծել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Ցավոք սրտի, Հայաստանի սուվերեն տարածքը շարունակում է հարեւան երկրի կողմից դիտարկվել որպես սպառնալիք ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ: Իհարկե, այս կանոնադրությունը չի սահմանափակելու կամ հերքելու այդպիսի նպատակները, բայց կարեւոր է, որ այն մեսիջ է ուղղելու, որ ՀՀ սուվերեն տարածքը եւ ՀՀ քաղաքացիները գտնվում են այս կանոնադրության իրավազորության ներքո: Դա կարեւոր մեսիջ է նաեւ միջազգային հանրության համար»,- ասաց նա: