211652_close_icon
views-count2397 դիտում article-date 23:15 01-01-2023

Хорватия стала членом Шенгенской зоны с 1 января.

2023 թվականի հունվարի 1-ին Խորվաթիան դարձել է Շենգենյան գոտու անդամ պետություն, հայտնում է BBC-ն։

Դա տեղի է ունեցել Եվրամիությանն անդամակցելուց 10 տարի անց միայն։  

Նշվում է, որ նախօրեին երկիրը հրաժարվեց ազգային փոխարժեքից և դարձավ եվրագոտու 20-րդ անդամը։ 

Նշվում է, որ այժմ Խորվաթիայի և Շենգենյան գոտու այլ երկրների միջև չեղյալ են հայտարարվել ստուգումները սահմանային անցակետերում, իսկ մարտի 26-ից կչեղարկվեն ներքին օդային սահմաններում ստուգումները։

Բացի այդ, Խորվաթիան ստացել է Շենգենյան վիզաներ տրամադրելու և Շենգենյան տեղեկատվական համակարգից օգտվելու իրավունք։ Երկիրն ունի 3.9 մլն բնակչություն։

Նմանատիպ նյութեր