211652_close_icon
views-count1126 դիտում article-date 13:53 04-01-2023

ԿԸՀ-ն նշանակել է Սիսիանում անցկացվելիք արտահերթ ընտրությունների օրը

 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 4-ի նիստում նշանակել է Սիսիան համայնքում համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների անցկացման օրը։ Ինչպես հայտնում են ԿԸՀ-ից, այն կկայանա 2023 թվականի մարտի 26-ին։

Հարցը զեկուցել է ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանը:

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կներկայացվեն 2023 թվականի փետրվարի 9-19-ը մինչև ժամը 18:00-ն:

2023 թվականի մարտի 26-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում:

Նմանատիպ նյութեր