211652_close_icon
views-count1365 դիտում article-date 17:26 04-01-2023

Հունվարի 5-ին գազանջատումներ կլինեն Արարատի մարզում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր բաժանորդների գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացնելու նպատակով հունվարի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այգավան գյուղի Գայի փողոցի գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Նմանատիպ նյութեր