211652_close_icon
views-count790 դիտում article-date 22:30 07-01-2023

Գյումրու տներից մեկում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Հունվարի 7-ին՝ ժամը 20։35-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Նորավան թաղամասի Ջամբուլի փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:11-ին։

Նմանատիպ նյութեր