Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի
Հայաստանի տարածքում հունվարի 8-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 9-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին շրջաններում՝ մառախուղ և ցածր հորիզոնական տեսանելություն: Հունվարի 9-ի ցերեկը, 10-13-ին պասվում է առանց տեղումների եղանակ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, քամին կլինի հյուսիսարևելյան` 2-5 մ/վրկ արագությամբ:
Ըստ աղբյուրի՝ օդի ջերմաստիճանը հունվարի 8-11-ն աստիճանաբար կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով։
Նշվում է, որ Երևանում հունվարի 8-ի և 9-ի ցերեկը, 10-13-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 9-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: