211652_close_icon
views-count1407 դիտում article-date 19:42 10-01-2023

Արցախի դեղատներում իրավիճակը ճգնաժամային է. Արցախպրես

Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու` ադրբեջանցիների կողմից փակման պատճառով Արցախի   դեղատներում  որոշ տեսակի դեղամիջոցների եւ մանկական կերերի անհրաժեշտությունն ավելի է զգացվում։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում մայրաքաղաքում գործող «Գեդեոն Ռիխտեր» դեղատների ցանցի դեղագետ Շուշան Նազարեթյանն ասել է, որ այս պահի դրությամբ  կաթնախառնուրդների, մանկական տակդիրների ու հակաբիոտիկների մեծ պահանջարկ կա։

«Մինչև 6-7 տարեկան երեխաների համար պետք են հեղուկ հակաբիոտիկներ` ի հայտ եկող ինֆեկցիոն պրոցեսները կանխարգելելու համար, իսկ հեղուկ հակաբիոտիկներ ընդհանրապես չկան։

Նույն տարիքային խմբի  երեխաների համար չկան նաև ջերմիջեցնող դեղեր։

Փոխարինող դեղամիջոցներով մեկ-երկու շաբաթ կարողացել ենք խնդրին լուծում տալ, բայց դրանք էլ են արդեն սպառվել»,-ներկայացրել է զրուցակիցը։

Նրա հավաստմամբ՝  ցանցում չկան  նաև շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված  դեղամիջոցներ, ինսուլինի ներարկիչներ։  Եվ եթե այս իրավիճակը պահպանվի ևս մեկ շաբաթ, ապա դեղատունը լրիվությամբ կդատարկվի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր