211652_close_icon
views-count1653 դիտում article-date 23:44 11-01-2023

Եղանակի կանխատեսումը առաջիկա 5 օրերի համար

Հանրապետության տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-ին Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն։ Հանրապետության մյուս շրջաններում հունվարի 11-ի ցերեկը, 12-ին, 13-16-ը ողջ հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաննեում՝ 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում հունվարի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նմանատիպ նյութեր