211652_close_icon
views-count782 դիտում article-date 12:19 12-01-2023

Պետք է խուսափել իրադրությունն էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից. Փաշինյանը՝ ԼՂ իշխանությանը

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի լուծման վերաբերյալ ԼՂ իշխանության ու ժողովրդի արձագանքը պետք է լինի ասիմետրիկ: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին տարիների զարգացումների, դրանց խորքային իմաստների ու պատճառների հետ պետք է առերեսվել այն կտրվածքով, որ  իրադրությունների մեր գնահատականները պետք է լինեն փաստահենք։ Այս առումով, առաջին հերթին, պետք է խուսափել իրադրությունն էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից, որովհետև վերջնակետին հասնելու հստակ  պատկերացումներով չզուգորդված հայտարարությունները որևէ օգուտ չեն տալիս», - ասաց նա։

Մյուս կողմից, ըստ վարչապետի, ՀՀ դիավանագիտական ծառայությունը, արտաքին կապեր ունեցող բոլոր գերատեսչություններն ու շրջանակները պետք է կրկնապատկեն  ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի միջազգային տեսանելիությունը մեծացնելու ու տարբեր ատյաններում քննարկման առարկա դարձնելու ուղղությամբ։

«Այս իմաստով, հսկայական աշխատանք է արվել, բայց անհրաժեշտ է ավելին», - նշեց նա։

«ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը, որը ստեղծվել է Հայաստանում պետք է շարունակին հնարավոր միջոցներ ձեռնարկել առաջացող օպերատիվ հարցերը լուծելու համար»,- հավելեց նա:

Նմանատիպ նյութեր