211652_close_icon
views-count805 դիտում article-date 20:49 16-01-2023

Տեղաբաշխվել է 2024-ի հունվարին 15-ին մարվող պետական կարճաժամկետ զեղչատոկոսային պարտատոմսեր

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ  հունվարի 16-ին տեղաբաշխվել են 2024 թվականի հունվարի 15-ին մարվող պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 5 միլիարդ դրամ ծավալով: Պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է 18 միլիարդ 367 միլիոն 500 հազար դրամ, միջին կշռված եկամտաբերությունը` 11.77 տոկոս:

ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել առցանց եղանակով՝ gp.minfin.am կայքի միջոցով կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում՝

Ամիրյան 23/1

Տիգրան Մեծի 24

Կոմիտաս 49:

Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում:

Պետական պարտատոմսերի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.minfin.am ինտերնետային կայքից: Հեռախոսներ՝ 011 910 422 և 011 910 416:

Նմանատիպ նյութեր