211652_close_icon
views-count3477 դիտում article-date 12:14 17-01-2023

18-ամյա Լյուդմիլայի բուժման համար հանգանակություն է կազմակերպվում․ Սյուզի Վարդանյան

Սյուզի Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Լուսանկարի աղջիկը Լյուդմիլան է, նա 18 տարեկան է, երկար տարիներ է տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ։ Իրականացվելու է գլխի վիրահատություն, որի համար անհրաժեշտ է 27000€։ Վիրահատությունը իրականացվելու է Բուլղարիայում։ Խնդրում ենք աջակցել Լյուդմիլային, որպեսզի նա ունենա  լիարժեք և անհոգ կյանք։

Ավելի մանրամասն ներքևում 
Փոխանցումների համար` 
Ameriabank
1570083487060200 AMD
1570083487060101 USD 
1570083487060146 EUR
1570083487060158 RUB
Ստացող ` Syuzanna Vardanyan 

Հարցերի համար կարող եք զանգահարել` 
093467493

Այս 18-ամյա աղջիկը Լյուդմիլան է՝ Ալավերդու Արևածագ գյուղից։ 
Լյուդմիլան տառապում է  էպիլեպսիա  հիվանդանությամբ 11 ամսեկան հասակից, ունենում է հաճախակի նոպաներ` ամիսը 2-3 անգամ։ Հայաստանում բազմաթիվ հետազոտություններ է անցել, այդ թվում` ՄՌՏ, և ՊԷՏ հետազոտություն Սանկտ-Պետերբուրգում։
 
Համադրելով կատարված բոլոր հետազոտությունները՝ բժիշկների կողմից որոշում է կայացվել կատարել Ստերեո-ԷԳԳ հետազոտություն՝ էպիլիպտոգեն օջախի հայտնաբերման և հեռացման համար։ 
 
Ստերեո-ԷԳԳ հետազոտությունը պլանավորված է կատարել Բուլղարիայի Սոֆիա քաղաքի Սուրբ Իվան Ռիլսկու համալսարանական հիվանդանոցում։ Վիրահատության համար անհրաժեշտ է 27000 Եվրո։
 
Լյուդմիլայի ընտանիքը բազմանդամ է, բնակվում են գյուղում, և նրանք ի վիճակի չեն բուժման համար վճարելու 27000 Եվրո։ 
 
Լյուդմիլայի հայրը Արցախյան ազատամարտի մասնակից է. պատերազմի ժամանակ վիրավորվել է գլխի հատվածում։ Հիմա Լյուդմիլան ունի բոլորիդ աջակցության կարիքը։ Ամենափոքր օգնությունն անգամ կարող է փրկել այս երիտասարդ աղջնակի կյանքը։ Խնդրում ենք անտարբեր չլինել, և օգնել Լյուդմիլային՝ հաղթելու այս ծանր հիվանդությունը։ 
 
Կանխավ շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ՝ Լյուդմիլայի բուժման համար ունեցած, անգամ ամենափոքրիկ աջակցության համար»։ 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր