211652_close_icon
views-count1481 դիտում article-date 23:30 03-02-2023

«Մալաթիայի» տոնավաճառը վաղը կվերաբացվի. տոնավաճառի տնօրեն. News.am

«Մալաթիայի» տոնավաճառը վաղը՝ փետրվարի 4–ին, կվերսկսի աշխատանքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մալաթիայի» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը։

«Մենք վաղը կաշխատենք, բայց այսօր պետք է հասցնենք ավարտին հասցնել աշխատանքները։ Տեսչական մարմնից կգան՝ կստուգեն, կարծում եմ՝ կաշխատենք վաղը»,- նշեց տոնավաճառի տնօրենը։

Հիշեցնենք՝ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի  որոշմամբ՝ «Մալաթիա» տոնավաճառն փետրվարի մեկից փակվել է։ Անցած տարի իրականացված ստուգումների ընթացքում տեսչական մարմնի արձանագրած 17 խախտումներից 12-ն են վերացվել, մյուսների համար՝ տոնավաճառի տնօրենի խոսքով՝ երկար ժամանակ է պետք։

Տոնավաճառի աշխատակիցները փետրվարի մեկին, բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով թույլ տալ աշխատել, մինչեւ հայտնաբերված խախտումները վերացնելը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր