211652_close_icon
views-count1000 դիտում article-date 15:59 07-02-2023

Մեզ համար որևիցե նոր բան չի հնչել․ ԱԺ նախագահը՝ ԼՂ-ի վերաբերյալ Լավրովի աղմկահարույց հայտարարության մասին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի կարծում, որ պետք է արձագանքել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ։

 «Ի՞նչ արձագանքենք, կարծում եմ, որ ամեն ինչ պարզ է և գործընթաց է, որին պետք էլ չէ հիմա խանգարել։ Մեծ առումով մեր համար որևիցե նոր բան չի հնչել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Հայաստանը տևական ժամանակ օկուպացրել էր Ադրբեջանի յոթ շրջանները, Բաքուն էլ վերադարձրել է իրեն պատկանող հողերը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր