Ջո Բայդենի նախագահական 2-րդ ուղերձը` Կոնգրեսի համատեղ նիստերի դահլիճից
ԱՄՆ-ի նախագահներն ամեն տարի մեկ անգամ հանդես են գալիս ուղերձով` ուղղված երկրի Կոնգրեսի զույգ պալատներին: The State of the Union անվանումը կրող ուղերձում նախագահներն անդրադառնում են երկրի տվյալ պահի իրավիճակին: Այն ընդհանուր առմամբ կենտրոնանում է պետական բյուջեի, տնտեսության, նորությունների, պետական օրակարգի, առաջընթացի, ձեռքբերումների և նախագահի առաջնահերթությունների ու օրենսդրական առաջարկների վրա: Կարեւոր տեղ են զբաղեցնում արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Նախագահի պաշտոնում Ջո Բայդենի երկրորդ այս ուղերձը շատերի կողմից դիտվում է որպես 2024 թվականի ընտրությունների նախաքայլ:
Բայդենն իր ուղեձը սկսեց քովիդի համավարակից ազատվելու, երկու տարի առաջ Ամերիկայի ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասին խոսքերով: «Մենք այսօր այստեղ ենք մեր երկրի պատմության նոր էջը գրելու համար», ասաց նա՝ ակնարկելով Կոնգրեսի շենքի դեմ Թրամփի աջակիցների կողմից իրականացված հարձակումը: Նա կոչ արեց հանրապետականներին ավելի սերտորեն աշխատել դեմոկրատ կոնգրեսականների հետ, «որպեսզի վերականգնվի պետության ոգին»,- ասաց նա:
Բայդենն անդրադարձավ տնտեսության մեջ գրանցված դրական տեղաշարժին, նշելով, որ մեծաթիվ ընկերություններ սկսել են վերադառնալ Միացյալ Նահանգներ: Նա նշեց, որ գործազրկությունն այսօր իջել է 3.4 տոկոսի, որն անցած հիսուն տարիների ընթացքում ամենացածր ցուցանիշն է: Նրա խոսքերով, անցած երկու տարիներին Ամերիկայում իրականացվել են 300 միլիարդ դոլարի ներդրումներ, իր կառավարման երկու տարիների ընթացքում երկրի դեֆիցիտը կրճատվել է ավելի քան 1 տրիլիոն 700 միլիարդ դոլարով, ինչն ամենամեծ ցուցանիշն է ԱՄՆ-ի ամբողջ պատմության մեջ:
Նախագահն անդրադարձավ առողջապահական ու կրթական համակարգերին, խոսեց այն քայլերի մասին, որոնք իրականացվում են բոլոր ամերիկացիների համար բժշկական ծառայությունները հասանելի դարձնելու նպատակով:
Բայդենն անդրադարձավ ոստիկանների կողմից երբեմն իրականացվող բռնություններին, որոնց արդյունքում մահանում են մարդիկ: «Կարեւոր է իրականցնել հավելյալ աշխատանք նման բռնությունները կանխելու եւ զենքերը վերահսկելու ուղղությամբ», ասաց նա ու ավելացրեց, որ եկել է մահաբեր զենքերի վաճառքն արգելելու ժամանակը:
Նա կոչ արեց Գերագույն դատարանին չեղարկել հղիության վաղաժամ ընդհատումներն արգելելու որոշումը:
Արտաքին քաղաքականության գլխավոր հարցն Ուկրաինայի պատերազմն էր:
«Ուկրաինայի դեմ Վլադիմիր Պուտինի կողմից սկսված պատերազմից մի քանի օր անց այս ամբիոնից ես հանդես եկա հայտարարությամբ: Մարդասպան հարձակում, որն իր հետ բերեց մահ ու ավերածություն, այնպիսին, ինչպիսին Եվրոպան տեսել էր Երկրորդ աշխարհամարտի ժամանակ»,- ասաց ԱՄՆ-ի նախագահը` շարունակելով. «Պուտինի ներխուժումը դարձել է փորձառություն բոլորի համար, Ամերիկայի համար, փորձառություն ամբողջ աշխարհի համար», հայտարարեց ԱՄՆ-ի նախագահն ու ավելացրեց. «Իհարկե պիտի կանգնեինք բռնակալությունից ազատ ապրելու իրավունքի համար պայքարող ժողովրդի կողքին: Իհարկե պիտի կանգնեինք հանուն մեր ժողովրդավարության պաշտպանության», ասաց նա:
«Ուկրաինայի նկատմամբ մեր ցուցաբերած պաշտպանությունը կարեւոր է մեզ համար նաեւ, քանի որ այն պահպանում է խաղաղությունը և կանխում հավանական ագրեսորների ճանապարհը, ինչը սպառնում է մեր անվտանգությանն ու բարգավաճմանը: Եվ մենք միասին արեցինք այն, ինչն Ամերիկան միշտ է անում իր հնարավորությունների սահմաններում»:
Խոսքն ուղղելով Կոնգրեսի համատեղ նիստին ներկա ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանին՝ Բայդենն ասաց, որ «նա ներկայացնում է ոչ միայն իր պետությունը, այլ նաեւ իր խիզախ ժողովրդին»:
«Տիկին դեսպան, Ամերիկան միասնական է ձեր երկրի նկատմամբ մեր աջակցության հարցում: Մենք ձեր կողքին կկանգնենք այնքան ժամանակ, որքան լինի անհրաժեշտ»,- հայտարարեց Բայդենը:
Խոսելով Չինաստանի հետ հարաբերությունների մասին՝ Բայդենն ասաց. «Ես պատրաստ եմ աշխատել Չինաստանի հետ այն բնագավառներում, որտեղ կան ամերիկյան շահեր ու հետաքրքրություններ, այնտեղ, որտեղ կա օգուտ աշխարհի համար»:
«Ինքնակալություններն աշխարհում թուլացել են»,- ասաց Բայդենն իր ամենամյա ուղերձում ու շեշտեց»,- որ Ամերիկան կրկին համախմբում է աշխարհը այդ մարտահրավերներին դիմակայելու համար` սկսած կլիմայից և գլոբալ առողջությունից, պարենային անապահովությունից մինչև ահաբեկչություն և տարածքային ագրեսիաներ: Դաշնակիցների թիվն աճում է, կամուրջներ են ձևավորվում Խաղաղ օվկիանոսի և Ատլանտյան օվկիանոսի գործընկերների միջև: Եվ նրանք, ովքեր խաղադրույք են կատարել Ամերիկայի դեմ, հասկանում են, թե որքան վատ են կատարել իրենց հաշվարկը»:
«Ամուր է մեր ժողովրդի ոգին, քանի որ ամուր է այս պետության ողնաշարը: Ես երբեք այսքան լավատես չեմ եղել Ամերիկայի ապագայի նկատմամբ», հայտարարեց ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը նախագահական ամենամյա իր ուղեձի վերջում: