Դրանք ճգնաժամ անվանելը ուռճացված կլինի. Արարատ Միրզոյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
Դաշնակցային հարաբերություններ են մեր երկրների միջև, կան բազմաթիվ երկկողմ և բազմակողմ համաձայնություններ, որոշակի հարցերում կան անհամաձայնություններ, ընդ որում՝ հրապարակային, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի դերակատարման, քաղաքական գնահատականների կամ դրանց բացակայության հետ:
Այս մասին ԱԳՆ-ում, Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե Մոսկվայի հետ հարաբերություններում ճգնաժամ կա՞, թե՞ ոչ։
«Դրանք ճգնաժամ անվանելը, երևի թե՝ չափազանց ուռճացված կլինի, մենք մշտապես կապի մեջ ենք մեր ռուսաստանյան գործընկերների հետ։ Քննարկում ենք բազմահարց օրակարգի բոլոր հարցերը»,- ասաց Միրզոյանը։