211652_close_icon
views-count1198 դիտում article-date 21:59 09-02-2023

Տավուշի պարեկները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պարեկային ծառայության Տավուշի մարզի ստորաբաժանման ոստիկանները շարունակում են հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ։

Նրանք փետրվարի 6-ի երեկոյան Բերդ քաղաքում ծառայություն կատարելիս Մաշտոցի փողոցում ստուգել են մոտ 6 խմ փայտանյութով բարձված մի բեռնատար։ 36-ամյա վարորդը բեռի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Նա հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել «Արծվաբերդի» անտառտնտեսությունից։

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր