Արցախի Ազգային ժողովն աջակցություն է ցուցաբերել երկրաշարժից տուժած սիրիահայերին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովից հայտնում են, որ ԱՀ ԱԺ պատգամավորները և աշխատակազմը 1մլն 13 հազ ՀՀ դրամի չափով աջակցություն են ցուցաբերել Սիրիայի Հանրապետությունում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած սիրիահայերի ընտանիքներին։