211652_close_icon
views-count1192 դիտում article-date 11:37 11-02-2023

Արցախի ավտոճանապարհների որոշ հավտածներում առկա է ձյուն եւ մերկասառույց

Արցախի Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ Հանրապետության ավտոճանապարհների որոշ հավտածներում առկա է ձյուն եւ մերկասառույց։

Դժվարանցանելի է Մարտակերտի շրջանի «Ցեխ- ձոր» տեղանքի ճանապարհահատվածը, Ականաբերդ գյուղից դեպի հիմնական մայրուղի տանող ճանապարհը, «Բովուրխանի» ոլորանները։ Տեղ-տեղ մերկասառույց է Մարտունու շրջանի Բերդաշենի ճանապարհին եւ շրջանի բարձրադիր գոտիներում, ինչպես նաեւ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի տարածքում։

ՆԳ նախարարությունը խորհուրդ է տալիս երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով եւ խստագույնս պահպանել երթեւեկության անվտանգության կանոնները։

Նմանատիպ նյութեր