211652_close_icon
views-count1096 դիտում article-date 14:05 13-02-2023

Լուկաշենկոն ՀԱՊԿ-ի երկրներին, Ուկրաինայում հակամարտության ֆոնին, համախմբվելու կոչ է արել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ի երկրներին համախմբվելու և իրենց քաղաքականությունը հստակեցնելու կոչ է արել՝ Ուկրաինայում հակամարտության ֆոնին, տեղեկացրել է belta.by-ն։

Լուկաշենկոյի խոսքով՝ նրանց, ովքեր մտածում են, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հակամարտությունն այլևս ոչ մեկին չի վերաբերում, մի կողմ քաշված մնալ չի հաջողվի։

«Կգա ժամանակը, այն հեռու չէ, տառացիորեն վաղը, և այն կպահանջի կողմնորոշվել, որոշակի դիրքորոշում զբաղեցնել... Ես չեմ ասում՝ ի վնաս ազգային շահերի և այլն, բայց մեր բոլոր միութենական թերություններով հանդերձ՝ պետք է հստակ որոշել սեփական քաղաքականությունը, սեփական գիծը, որպեսզի միասին գործենք»,- ընդգծել է Լուկաշենկոն։

Կազմակերպության համախմբման համար նա առաջարկել է լուծել խնդիրները ՀԱՊԿ-ի անդամ երկրների միջև։

Նմանատիպ նյութեր