211652_close_icon
views-count967 դիտում article-date 16:55 13-02-2023

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը» օգնություն է ցուցաբերում Սիրիային

Սիրիայի Արաբական Հանրապետության Դամասկոս նահանգի Դարայա բնակավայրում պայթուցիկ զինամթերքի մաքրման աշխատանքներ իրականացնող ՀՀ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը, համագործակցելով Սիրիայում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակների (UNMAS, UNDP, UNOCHA, UNHCR) հետ, ս․թ փետրվարի 12-ից ներգրավել է երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին: Տեղեկացնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը»:

Մասնավորապես, «ՀԱՓԿ» մասնագետների մեկ  խումբ ընդգրկվել է Սիրիայի ինժեներ-սեյսմոլոգների կազմում և ներկայումս Հալեպ քաղաքում իրականացնում է շենքների վթարային վիճակի գնահատման, նշագրման, ինչպես նաև տեղի բնակչության անվտանգությունն ապահովելու հետ կապված այլ գործողություններ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր