211652_close_icon
views-count1147 դիտում article-date 22:53 14-02-2023

Շինուհայրի բնակիչները Սյունիքի մարզպետին ներկայացրել են գյուղի հրատապ լուծման խնդիրները

Ռոբերտ Ղուկասյանն այսօր այցելել է Տաթև համայնքի Շինուհայր բնակավայր։
Մարզպետը եղել է Շինուհայրի դպրոցում ու մանկապարտեզում՝ ծանոթանալով դրանց պայմաններին, զրուցել է սաների ու աշխատակազմերի հետ։

Իսկ բնակիչների հետ հանդիպմանը մարզի ղեկավարը նրանց հետ քննարկել է գյուղի խնդիրներն ու դրանց լուծման համար տեղացիների առաջարկները։

Շինուհայրցիները ներկայացրել են բուժկետի նորոգման հարցն ու տեղեկացել են, որ արդեն հողհատկացում է եղել, և նորը պետք է կառուցվի։ Բնակիչները նաև բուժկետում մշտապես աշխատող մանկաբույժի կարիք են զգում։

Նմանատիպ նյութեր