211652_close_icon
views-count1060 դիտում article-date 17:11 15-02-2023

Իրավիճակը ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ժամը 17.00-ի դրությամբ

Փետրվարի 15-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Ապարանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Նմանատիպ նյութեր