211652_close_icon
views-count1372 դիտում article-date 13:07 16-02-2023

Հայաստանը երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները. Փաշինյան

Հայաստանը երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները եւ մեր առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջարկներ ասելով պետք է նկատի ունենալ ամբողջական փաստաթղթի նախագիծը մեր առաջարկներով: Փաստաթուղթը փոխանցել ենք նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներինՄենք նախագծի վրա աշխատում ենք հետեւյալ տրամաբանությամբ. Ստանալ մի  փաստաթուղթ, որը ցանկացած պահի  պատրաստ ենք ստորագրել: Հասկանալի է, իհարկե, որ այդ փաստաթուղթը պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի համար Մենք հույս ունենք, որ արդեն երեք փուլ բանակցությունների արդյունքում նկատված որոշակի առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել:

Մեր տեսլականը հետեւյալն է. փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, հակակշիռների ու զսպումների այնպիսի գործուն համակարգ, որչը կբացառի տեւական եւ կայուն խաղաղության խաթարման  որեւէ սցենար: Սրա իմաստն այն է, որ  փաստաթղթի ստորագրումը ոչ թե պետք է  վերակերպվի պատերազմի արդեն խաղաղությանպայմանագրի հիման վրա, սա աբսուրդ է հնչում, բայց կարող է լինել նաեւ այսպիսի սցենար, այլ ընդհակառակը, իսկապես նշանակի տեւական խաղաղություն: Կրկին արտահայտում եմ խաղաղության հաստատման այնպիսի պայմանագիրը, որը տեւական եւ կայուն խաղաղության երաշխիք կդառնա: Ահա այսպիսի պայմանագիրը օր առաջ ստորագրելու մեր կառավարության եւ անձամբ իմ հանձնառությունը: Ես պատրաստ եմ վերցնել եւ կրել այդպիսի պատասխանատվություն»,-հայտարարեց վարչապետը:

Նմանատիպ նյութեր