211652_close_icon
views-count4864 դիտում article-date 21:55 16-02-2023

Սպասվում է ձյուն և բուք

Հանրապետության տարածքում փետրվարի 21-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային գոտիներում՝ բուք։ Փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան` 4-6 մ/վ: Փետրվարի 16-21-ը սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, գիշերը` 12-14 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Նմանատիպ նյութեր