Մտադիր ենք Ուկրաինային զենք տրամադրել ոչ միայն հաղթանակի, այլեւ զսպման համար. Նուլանդը ԱՄՆ-ի օգնության մասին
Միացյալ Նահանգները դիտարկում է ոչ միայն այն զենքը, որն անհրաժեշտ է ուկրաինացիներին մարտադաշտում հաղթելու համար, այլեւ այն զենքը, որը պետք կգա պատերազմն ավարտելուց հետո՝ Ռուսաստանին զսպելու համար։ Այս մասին տեղեկացրել է CNN-ը՝ մեջբերելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի խոսքերը։
«Մենք դիտարկում ենք ոչ միայն այն, ինչ պետք կգա Ուկրաինային անհապաղ պայքարի համար, այլեւ մտածում ենք ապագայի ուկրաինական բանակի մասին»,- նշել է դիվանագետը։
Նուլանդը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը Կիեւին առաջիկայում մարտական ինքնաթիռներ կամ ATACMS հրթիռներ կտա։ Բայց ենթադրել է, որ զենքերի այդ տեսակները կարող են տրամադրվել զսպման նպատակներով օգտագործելու համար։
«Եթե մենք մտածում ենք բանակի մասին, որպեսզի հնարավորություն ունենանք զսպելու Ռուսաստանին ագրեսիայի կրկնությունից, Ուկրաինան պետք է ունենա բարդ եւ կայուն ՀՕՊ։ Նրանց պետք են սահմանների անհամեմատ ավելի ուժեղ պաշտպանություն, լավագույն ռադարներ եւ վաղ նախազգուշացման միջոցներ, որպեսզի վստահ լինեն, որ Ռուսաստանը չի կարող նորից ներխուժել»,- նշել է պետքարտուղարի տեղակալը։
Դիվանագետի խոսքով՝ քանի դեռ դիկտատոր Վլադիմիր Պուտինը կամ նրա նման մեկն է իշխանությունում, անգամ պատերազմի ավարտից հետո չի կարելի վստահ լինել, որ այն իսկապես ավարտվել է։
«Այնպես որ, եթե արդարացի խաղաղություն լինի, պետք է լինեն երկարաժամկետ ծրագիր եւ ապագայի ուկրաինական բանակ, որպեսզի նրանք կարողանան զսպել Պուտինի հետագա ախորժակը»,- ավելացրել է Նուլանդը։