211652_close_icon
views-count1117 դիտում article-date 14:07 21-02-2023

Ռուբեն Ռուբինյանը ԵԽ պատգամավորներին է ներկայացրել իրավիճակը տարածաշրջանում

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 21-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Սիլվի Գիյոմին և Ֆրանսուա Ալֆոնսին: Հայտնում է ՀՀ ԱԺ-ն։

Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը ԵԽ պատգամավորների խնդրանքով ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում: ԱԺ փոխնախագահը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120.000 հայ բնակչության առջև ծառացած հումանիտար մարտահրավերները:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմանը և հայ ռազմագերիների հետ կապված խնդիրներին:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Ռուբեն Ռուբինյանը կարևորել է տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ միջազգային հանրության կողմից ներդրվող ջանքերը:

Նմանատիպ նյութեր