211652_close_icon
views-count799 դիտում article-date 14:49 22-02-2023

ԱԽ քարտուղարն ընդունել է ԱՄՆ նոր դեսպանին. կարևորել են ժողովրդավարությունը

Փետրվարի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին: Հայտնում է ՀՀ ԱԽ գրասենյակը։

ԱԽ քարտուղարը շնորհավորել է ԱՄՆ նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման:

Դեսպան Քվինը կարևորել է տնտեսության ոլորտում երկկողմ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի զարգացման ուղղությամբ՝ կարևորելով ժողովրդավարությունը՝ որպես տարբեր ուղղություններով համագործակցությունը խթանող գործոն:

Նմանատիպ նյութեր