211652_close_icon
views-count826 դիտում article-date 19:21 22-02-2023

Շրջափակված Արցախի բուժհաստատություններում դեղամիջոցների պաշարները սուղ են

Ստեփանակերտի ծննդատան, մանկական հիվանդանոցի և Հանրապետական բժշկական կենտրոնի դեղամիջոցների պաշարները չափազանց սուղ են, շրջափակման պայմաններում հնարավոր չէ ներմուծել բժշկական նշանակության ապրանքներն այն քանակությամբ, որքան անհրաժեշտ է, նշված է Արցախի տեղեկատվական շտաբի ամփոփագրում։

Հատկապես զգալի է կանանց համար նախատեսված տարրական դեղամիջոցների պակասը։ 

Առկա է ջեռուցման խնդիր, քանի որ բուժհիմնարկները հիմնականում ջեռուցվում են սեփական կաթսայատների միջոցով, և գազի ու էլեկտրականության պարբերական անջատումները լրացուցիչ դժվարություններ են ստեղծում հիվանդների բուժման ընթացքի համար։ 

Արցախի պետական բուժհաստատություններում դադարեցված են բոլոր պլանային միջոցառումները՝ ներառյալ վիրահատությունները և հետազոտությունները, որպեսզի դեղորայքի և բժշկական նշանակության ապրանքների սահմանափակ պաշարները հերիքեն։ 

Առողջապահության համակարգում զգացվում է մասնագետների պակասը, որը մինչև շրջափակումը լրացվում էր Հայաստանից և այլ երկրներից եկող մասնագետների հաշվին։

Ավելի քան 2 ամիս է, ինչ բարեգործական ծրագրերով Արցախին մշտապես աջակցող տասնյակ բժիշկներ չեն կարողանում հասնել Արցախ և համապատասխան բուժօգնություն իրականացնել։ 

Նմանատիպ նյութեր