211652_close_icon
views-count1579 դիտում article-date 21:01 22-02-2023

160 զինծառայող կդառնա 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող եւ այլեւս չի լինի հիմնադրամի շահառու․ aravot.am

Aravot.am-ը գրում է․

Կառավարության հեղինակած՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխությունների նախագծով առաջարկվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհրդին լիազորել՝ լրացուցիչ սոցիալական ծառայություններ մատուցել հիմնադրամի շահառուներին անցումային շրջանի համար՝ մինչեւ «Անձի ֆունկցիոնալության  գնահատման մասին» օրենքի ամբողջական կիրարկումը։

Նախագիծն այսօր ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն է ստացել եւ շուտով կքննարկվի ԱԺ լիագումար նիստում։ Թե ինչի մասին է վերոնշյալը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը պարզաբանել է․ «Նախատեսվում է դրամական աջակցություն վճարել այն զինծառայողներին, ովքեր ունեցել են 1-ին կամ 1-րդ խմբի հաշմանդամություն, եղել են հիմնադրամի շահառու, բայց վերափորձաքննության արդյունքում ճանաչվել են 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ: Այս իրավիճակում հայտնվել է 114 շահառու, եւ կանխատեսվում է, որ նոր օրենքի գործարկումից հետո ընդհանուր 160 անձ կդառնա երրորդ կարգի հաշմանդամ եւ կզրկվի հիմնադրամի շահառու լինելու իրավունքից»։

Դավիթ Խաչատրյանի խոսքով՝ այս հնարավորությունը կգործի առաջիկա երեք տարում, այսինքն՝ այդ ժամկետում եթե որեւէ զինծառայող հայտնվի նշյալ իրավիճակում, կշարունակի 3 տարի ստանալ դրամական աջակցություն։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր