211652_close_icon
views-count2014 դիտում article-date 23:53 22-02-2023

Երևանում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի գիշերը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 23-ի և 24-ի ցերեկը առանձին շրջաններում, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, Արարատյան դաշտում՝ ձնախառն անձրևի տեսքով։

Քամին՝ արևմտյան` 5-7 մ/վ, փետրվարի 23-ին սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 24-ին կնվազի 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Ացախում` 8-10 աստիճանով, 25-27-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում փետրվարի 24-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ:

Նմանատիպ նյութեր