211652_close_icon
views-count958 դիտում article-date 15:55 24-02-2023

Լեհաստանի վարչապետը ժամանել է Կիև

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին ժամանել է Կիեւ՝ ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկի տարելիցի կապակցությամբ։ Այս մասին Թվիթերի իր էջում հայտնել է Լեհաստանի կառավարության մամուլի քարտուղար Պյոտր Մյուլերը։

Նա նշել է, որ վարչապետի այցը նպատակ ունի ցուցադրել Ուկրաինայի պաշտպանությանը մշտապես աջակցելու պատրաստակամությունը։

Կհանդիպի արդյոք Մորավեցկին հանրապետության նախագահ Վլադիմիր Զելենսկու կամ Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչների հետ, դեռեւս չի հաղորդվում։

Նմանատիպ նյութեր