211652_close_icon
views-count778 դիտում article-date 16:21 24-02-2023

ՆԱՏՕ-ն չի վստահում Չինաստանին․ Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ն չի վստահում Չինաստանին, քանի որ նա չի դատապարտել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Տալլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցով Չինաստանի առաջարկած ծրագիրը։

«Ինչ վերաբերում է Չինաստանի առաջարկած սկզբունքներին։ Առաջին հերթին, Չինաստանի նկատմամբ մեծ վստահություն չկա, քանի որ նրանք չկարողացան դատապարտել Ռուսաստանի ներխուժումը։ Եվ նրանք ներխուժումից առաջ Ռուսաստանի հետ անսահմանափակ բարեկամության մասին համաձայնագիր են ստորագրել»,- ասել է Սթոլթենբերգը։

Նմանատիպ նյութեր