211652_close_icon
views-count1138 դիտում article-date 13:29 03-03-2023

Գերմանիայի կանցլերը մեկնում է Վաշինգտոն

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր կժամանի Վաշինգտոն, որտեղ բանակցություններ կանցկացնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։

Հանդիպմանը քննարկվելու են Ուկրաինային աջակցության հարցը և Չինաստանի գործողությունները: ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ Պեկինը կարող է ռազմական օգնություն ցուցաբերել Մոսկվային։

Անցյալ շաբաթ ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնել էին, որ Չինաստանի կառավարությունը դիտարկում է Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր և զինամթերք տրամադրել Ուկրաինայի պատերազմի ընթացքում կիրառելու համար:
Պենտագոնը հայտարարել է, որ իրենք անում են հնարավոր ամեն ինչ՝ կանխելու դա։

Նմանատիպ նյութեր