211652_close_icon
views-count1177 դիտում article-date 14:47 03-03-2023

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հունաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, նրա օգնականն ու խորհրդականը մարտի 9–ին գործուղվում են Հունաստան։ Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքը:

«ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, ԱԽ քարտուղարի օգնական Սևակ Ղահրամանյանին և ԱԽ գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Արշակ Մուսախանյանին աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով գործուղել Աթենք»,–նշված է որոշման մեջ:

Պատվիրակությունը մեկնելու է ՀՀ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Վերադառնալուց հետո ԱԽ քարտուղարը եռօրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմ։

Նմանատիպ նյութեր