211652_close_icon
views-count1405 դիտում article-date 19:48 03-03-2023

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ճանապարհներին ձյան առատ տեղումներ են․ որոշ հատվածներում բուք է

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ճանապարհներին ձյան առատ տեղումներ են, որոշ հատվածներում բուք է։ ՀՀ միջպետական հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

Որոշ հատվածներում երթևեկամասի վրա առկա են մերկասառույցի կամ տրորված-պնդացած ձյան շերտեր։ Ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղ ավազով մշակման աշխատանքներ։

Վարորդներին հորդորում են երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և միայն ձմեռային անվադողերով։

Նմանատիպ նյութեր