211652_close_icon
views-count1540 դիտում article-date 21:09 03-03-2023

Ծովագյուղ բնակավայրում սուբվենցիոն ծրագրով ավելի քան 256 միլիոն դրամի ասֆալտապատման աշխատանքներ են կատարվել

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2022 թվականի դեկտեմբերի դրությամբ ավարտվել են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները։

Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 256 միլիոն 678 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։

Աշխատանքների արդյունքում ասֆալտապատվել է Ծովագյուղի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 12-րդ, 21-րդ, 23-րդ փողոցների մասնակի հատվածները եւ 13-րդ փողոցի 2-րդ եւ 3-րդ, 17-րդ փողոցի 3-րդ նրբանցքում՝ 4 կմ եւ շուրջ 21 հազար քառակուսի մետր մակերեսը։

Այդ ճանապարհները կամ ճանապարհահատվածները Ծովագյուղի պատմության մեջ ասֆալտապատվել են առաջին անգամ, ինչի արդյունքում հազարավոր բնակիչներ արդեն օգտվում են միանգամայն բարեկարգ ու ասֆալտապատ ճանապարհներից։

Նմանատիպ նյութեր