Խուզարկություններ Գյումրու մի շարք հասցեներում՝ մայրաքաղաքի ոստիկանների մասնակցությամբ․ ի՞նչ են հայտնաբերել․ Aravot.am
Գյումրիում այսօր ոստիկանական ուժեղացված ծառայություն է իրականացվում։
Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզի ոստիկանները մայրաքաղաքից ժամանած իրենց գործընկերների հետ խուզարկություններ են անցկացրել մի շարք հասցեներում։ Մեր այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։ Մեզ հաջողվեց պարզել, որ ոստիկաններն այսօր բավականին մեծ քանակությամբ զենք-զինամթերք ու թմրամիջոց են հայտնաբերել, կան բերման ենթարկվածներ։
Հիշեցնենք, որ ոստիկանությունը պարբերաբար ուժեղացված ծառայություն է իրականացնում Գյումրիում։
Նախորդ շաբաթ ևս քաղաքի տարբեր փողոցներում հատ-հատ կանգնեցնում էին ավտոմեքենաները, ստուգում վարորդների փաստաթղթերը, խուզարկում բեռնախցիկները։ Երբեմն նաև կանգնեցնում էին անցորդներին ու խուզարկում։ Նախորդ անգամ ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերել էին ատրճանակ, դանակ, մահակ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։