211652_close_icon
views-count904 դիտում article-date 18:08 10-03-2023

Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում էր․ հետաքրքրվել է նորակոչիկների ծառայությամբ

Մարտի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ N զորամաս, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

«Սուրեն Պապիկյանը շրջել է զորամասում, հետևել իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է նաև ամիսներ առաջ զորամասը համալրած նորակոչիկների հետ, հետաքրքրվել նրանց ծառայությամբ, հետևել ուսումնական ծրագրով սահմանված մարտավարամասնագիտական և ֆիզիկական պատրաստության դասընթացներին։

Այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը եղել է նաև զորամասի զորավարժարանում, տեղում ծանոթացել կրակադաշտի հնարավորություններին, ինչպես նաև զրուցել կրակային պատրաստության գործնական պարապմունքներին ներգրավված զինանձնակազմի հետ»,- նշված է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր