211652_close_icon
views-count1012 դիտում article-date 17:32 20-03-2023

Արցախի բնակիչներին ID քարտերի տրամադրումը ժամանակավորապես կասեցվել է. Արցախի ՆԳՆ-ն պարզաբանում է պատճառը

Արցախի բնակիչներին ID քարտերի տրամադրումը որոշ ժամանակով կասեցվել է տեխնիկական խնդիրներով պայմանավորված։ Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Արցախի Հանրապետության ՆԳ նախարարությունից։

«Խնդիրը հիմնականում կապված է ծրագրավորման և կապի հետ։ Կապը ներկայումս լիարժեք չի սնուցվում, բայց առաջիկա օրերին խնդիրը անպայման կլուծվի, այս պահին աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։

Նույն խնդիրը առկա է եղել նաև ՀՀ քաղաքացիների համար, այնպես, որ խնդիրը շուտով կլուծվի և ID քարտերիր տրամադրումը Արցախի քաղաքացիներին կրկին կվերականգնվի»,- փոխանցեցին ԱՀ ՆԳ նախարարությունից։

Նմանատիպ նյութեր