Շնորհիվ Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկների, 24-ամյա տղան վաղն արդեն դուրս կգրվի հիվանդանոցից ամբողջովին ապաքինված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վանաձորի բժշկական կենտրոն դիմած 24-ամյա տղամարդը դեռ մեկ տարի առաջ վիրահատվել էր ՌԴ-ում՝ ապենդիցիտի (կույր աղու որդանման ելունի բորբոքման) կապակցությամբ:
Վիրահատությունից հետո ի հայտ էին եկել որոշակի հետվիրահատական բարդություններ, որի հետեւանքով մեկ շաբաթվա ընթացքում նույն հիվանդանոցում կատարվել էր եւս 3 վիրահատություն:
Վերջին վիրահատության ժամանակ հեռացվել էր հաստ աղու կեսը, բարակ աղին դուրս էր բերվել որովայնի առաջնային պատի վրա` ձևավորելով իլեոստոմա:
Վանաձորի բժշկական կենտրոն էր դիմել՝ գանգատվելով իլեոստոմայի առկայությունից:
Անհրաժեշտ հետազոտություններից հետո՝ վիրաբույժ Բաբկեն Քարաջայանի եւ վիրահատական թիմի (անեսթեզիոլոգ՝ Վահրամ Բուլղադարյան, ասիստենտ՝ Հովակիմ Գոգորյան) տղամարդը վիրահատվել է, կատարվել է որովայնահատում, դրվել է հաստ-բարակ աղիքային անաստամոզ:
Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ վիրահատությունն ընթացել է հարթ, հետվիրահատական բարդություններ չեն առաջացել:
Պացիենտը վաղն արդեն դուրս կգրվի հիվանդանոցից` լավացումով: