211652_close_icon
views-count1699 դիտում article-date 15:15 11-08-2026

Բարձրակարգ սպասարկում ու առանձնահատուկ հոգատարություն․ քաղաքացիները շնորհակալություն են հայտնում «Մուրացան» ստոմատոլոգիական թիվ 4 պոլիկլինիկայի ողջ անձնակազմին

Վերջին շրջանում SHAMSHYAN.com-ի խմբագրություն բազմաթիվ քաղաքացիներ են զանգահարում և ցանկանում իրենց շնորհակալական խոսքը փոխանցել Երևանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի թիվ 4 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի ղեկավար Անահիտ Դավթի Եղիազարյանին և պոլիկլինիկայի ողջ անձնակազմին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիները նշում են, որ հատկապես բարձր են գնահատում երեխաների նկատմամբ ցուցաբերվող հոգատար և բարեհամբույր վերաբերմունքը, մասնագիտական բարձր մակարդակն ու սպասարկման որակը։

Ծնողները մեզ հետ զրույցներում ընդգծում են, որ պոլիկլինիկա այցելող փոքրիկների նկատմամբ բուժանձնակազմը ցուցաբերում է առանձնահատուկ ուշադրություն և համբերատարություն՝ ստեղծելով այնպիսի միջավայր, որտեղ երեխան իրեն ապահով ու հանգիստ է զգում։

Շնորհակալական խոսքեր հնչում են նաև բժիշկների և բուժանձնակազմի պատասխանատու աշխատանքի, մարդկային վերաբերմունքի և յուրաքանչյուր երեխայի նկատմամբ անհատական մոտեցման համար։

Քաղաքացիները խնդրում են իրենց շնորհակալությունը փոխանցել պոլիկլինիկայի ղեկավար Անահիտ Դավթի Եղիազարյանին և ողջ անձնակազմին՝ ընդգծելով, որ նման վերաբերմունքն ու բարձրակարգ սպասարկումը արժանի են գնահատանքի։

SHAMSHYAN.com-ի խմբագրությունը միանում է քաղաքացիների շնորհակալական խոսքին և մաղթում է «Մուրացան» ստոմատոլոգիական թիվ 4 պոլիկլինիկայի ողջ անձնակազմին մասնագիտական նոր հաջողություններ և արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ երեխաների առողջության։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր