211652_close_icon
views-count937 դիտում article-date 11:21 04-04-2023

Սա խորհրդարանական Հայաստանի համար ոչ այլ ինչ է, քան ապտակ երկրի օրենսդիր մարմնին. Թագուհի Թովմասյան

Ն. Փաշինյանի իշխանության վարած քաղաքականության արդյունքում փաստացի ոչ միայն արդեն 3-րդ ամիսն է չունենք օմբուդսմեն, այլև խախտվում է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Մարդու իրավունքների պաշտպանը յուրաքանչյուր տարի՝ մինչև ապրիլի 1-ը, տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին», սակայն մինչ այս պահը չի ներկայացվել։

Սա խորհրդարանական Հայաստանի համար ոչ այլ ինչ է, քան ապտակ երկրի օրենսդիր մարմնին»:

Նմանատիպ նյութեր