211652_close_icon
views-count835 դիտում article-date 10:14 19-04-2023

Վահագն Խաչատուրյանը Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչներին ներկայացրել է Արցախի հարցում ՀՀ մոտեցումներն ու սկզբունքները

Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Լիտվայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ ՀՀ նախագահը համայնքի ներկայացուցիչներին մանրամասներ է հայտնել հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունների, հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության ու դերակատարության և հայաստանյան ներքին կյանքի անցուդարձի վերաբերյալ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի ղեկավարության մոտեցումներին և սկզբունքներին, երկրի ներքին կյանքում կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին և տնտեսական զարգացման հեռանկարներին:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն անմիջական մթնոլորտում զրուցել է լիտվահայ համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել ներկաներին հուզող հարցերին:

Նմանատիպ նյութեր