211652_close_icon
views-count1714 դիտում article-date 16:27 23-07-2026

Երևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդով

Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին  ամրացված պետական սեփականություն հանդիսացող Երևանի Դավթաշեն Հալաբյան փողոց 48 շենք, 43 ոչ բնակելի տարածք հասցեում գտնվող անշարժ գույքը օտարել էլեկտրոնային աճուրդով, գրում է tert.am-ը։

Գույքի 1-ին աճուրդի վաճառքի մեկնարկային գինը կսահմանվի մարտի 3-ի դրությամբ գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափով՝ 315 800 000 ՀՀ դրամ։ Սահմանվել է, որ առաջին էլեկտրոնային աճուրդը չկայացած համարվելու դեպքում՝ կազմակերպել հերթական էլեկտրոնային աճուրդներ մինչև գույքի հերթական էլեկտրոնային աճուրդների կազմակերպման վերջնաժամկետը։

Ըստ «Աբիտ» ՍՊԸ-ի գնահատման հաշվետվության՝ շենք-շինությունների տեխնիկական վիճակը գնահատված է բավարար, տրանսպորտային մատչելիությունը՝ լավ, ենթակառուցվածքներից առկա են՝ ջրամատակարարում, էլեկտրամատակարարում և կոյուղի։

Նմանատիպ նյութեր