Երևանում` ՀՀ նախագահի նստավայրի առջև ճանապարհային երթևեկության կանոնները խախտած կին վարորդը հայտնաբերվել ու ենթարկվել է վարչական պատասխանատվության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր` մայիսի 5-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկների կողմից հայտնաբերվել և վարչական պատասխանատվության է ենթարկվել Mercedes մակնիշի 13 АО 013 համարանիշի ավտոմեքենայի օրինախախտ վարորդը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը եղել է Երևանի բնակիչ 30-ամյա Մերի Բաբայանը։
Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը հայտնել էր, որ ՀՀ Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկների ներկայությունը շատ վարորդների համար զսպաշապիկ է, դա փաստ է, քանի որ բազմաթիվ օրինախախտ վարորդներ քաջ գիտակցում են, որ եթե խախտեն ճանապարհային երթևեկության կանոնները ու այդ ամենը նկատի պարեկը, ապա նրանց ոչ մի աղերսանք, զանգ ընկերոջը օգուտ չի տա։ Կատարված իրավախախտման համար պարեկի կողմից ենթարկվելու է վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ ավտոմեքենան տեղափոխվելու է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Ցավոք, կան վարորդներ, որոնց մասին ժողովուրդն ասում է՝ «նմաններն ուղեղից թոփալ են»։
Մայիսի 4-ին Mercedes մակնիշի 13 АО 013 համարանիշի ավտոմեքենայի վարորդը ոչ ավել, ոչ պակաս Բաղրամյան պողոտա 26 հասցեի՝ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց, չարամտորեն խախտելով երթևեկության կանոնները, մոտ 5 րոպե հոծ գծերի վրա կանգնած, դարձյալ ժողովրդի լեզվով ասած՝ երթևեկության «հերն անիծեց», այդ թվում վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։